Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Հուլիսի 2-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նարինե Գևորգյանի «Գեղեցիկը պարզության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Միջոցառմանը կցուցադրվեն յուղաներկով և ակրիլով արված հետաքրքիր նկարներ, որոնք ներկայացնում են ծովային բնակիչների ողջ գեղեցկությունը:
Նարինե Գևորգյանը սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում. աշխատել է որպես ինժեներ, անիմատոր, վիդեոմոնտաժող:
Դիզայնով զբաղվում է 2013 թվականից. ունեցել է 5 անհատական ցուցահանդես:
2016 թվականին արժանացել է «Ժողովրդական վարպետ» կոչմանը:
Մուտքն ազատ է: