Մի Կտոր Արև
Սեպտեմբերին 17-ին հրավիրում ենք բոլորին Հայջի բենդի առաջին ալբոմի շնորհանդեսին` «Մի Կտոր Արև» բարեգործական համերգի շրջանակներում: Համերգը կկայանա Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, որի ընթացքում ելույթ կունենան նաև Յելոուստոունզ և Տիեզերք բենդերը: Թե համերգի և թե ձայնասկավառակի ամբողջ հասույթը կփոխանցվի «Աջակցություն վիրավոր զինվորներին» կազմակերպությանը:
Սիրով կսպասենք բոլորին՝ մի կտոր ջերմություն ստանալու և փոխանցելու հատուկ երեկոյին:
Տոմսի արժեքը՝ 1500-5000 դրամ: