Ռուսական Տիկնիկը․ առաջին սեզոն
Մարտի 10-ին՝ ժամը 14։00-ին, միացե՛ք մեզ միասին դիտելու 2019 թվականի առաջին հիթային սերիալը՝ «Ռուսական Տիկնիկը»։ Այն պատմում է էքսցենտրիկ մի կնոջ մասին, ով, դժբախտ պատահարի արդյունքում մահանալուց անմիջապես հետո, վերածնվում է նույն տեղում՝ իր ծննդյան օրվա խնջույքին։ Մի քանի անգամ վերածնվելուց հետո Նադյան փորձում է ավելի մանրամասն հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում իր հետ։
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք, փոփքորն)։