Մինուս երկու
Սամուել Բենշեթրի
«Մինուս երկու»
Տոմսերի արժեքը ՝ 2000, 2500, 3000 դրամ:
Երկու հիվանդ տղամարդ, որոնք թեև անծանոթ են, բայց կիսում են նույն
հիվանդանոցային սենյակը` իմանալով իրենց անբուժելի հիվանդության և
անխուսափելի մահվան մասին, որոշում են փախուստի դիմել և վայելել
իրենց կյանքի վերջին արկածը:
Մենք կհետևենք այս գիշերային յուրօրինակ, անակնկալներով լի ճամփորդությանը։ Կկարողանա՞ն արդյոք նրանք տեղ գտնել այն աշխարհում, որն արդեն մերժում է իրենց։
Ճանապարհին հանդիպած դժվարությունները, զարմանալի հանդիպումներն ու անձնական խոստովանությունները բացահայտում են ընկերության ու միասնության ուժը, ստիպում են նորից և նորից փնտրել հավերժ հարցերի պատասխանները՝ հայրության,մենակության,դավաճանության, սիրո, մահվան մասին։
Մեկ գիշերն էլ բավական է մի ամբողջ կյանքի սխալներն ուղղելու համար։