Փոստատար ձնեմարդը
Ամանորյա զվարճալի, ինտերակտիվ ներկայացում 3-6 տարեկան փոքրիկների համար։ Միացեք արկածներով լի ճամփորդությանը. մենք միասին կճամփորդենք ձմեռային անտառում և կօգնենք ձնեմարդուկին կատարել իր հանձնարարությունը, նամակ կպատրաստենք և կուղարկենք Ձմեռ պապիկին անմիջապես մեր փոստարկղով։ Կզարդարենք եղևնին Ձմեռ պապիկի հետ, կստանանք անակնկալ նվերներ և իհարկե կլուսանկարվենք մեր տաքուկ անկյունում։
Դեկտեմբերի 19-ին ժամը 15։00, դեկտեմբերի 22-ին ժամը 17:00, դեկտեմբերի 26-ին ժամը 17:00:
Հասցեն` Հր. Քոչարի 6/58։
Մինչև 2 տարեկան երեխայի մուտքը անվճար է` ծնողի ուղեկցությամբ։
Տոմսերի արժեքը` 2000 դրամ։