Դպրոցականի Ֆիլհարմոնիա
Շատ սպասված «ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ» կրթամշակութային ծրագիրը կրկին դռները կբացի բոլոր երեխաների համար
Կարևորելով ՀՀ բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցահասակ երեխաների
✓ մշակութային կյանքին հաղորդակցման,
✓ երեխաների շրջանում դասական երաժշտարվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացման, ինչպես նաև
✓ երաժշտության միջոցով գեղագիտական դաստիարակության անհրաժեշտությունը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը»՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացնում են «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը։
«Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր դպրոցականների առջև, ովքեր կարևորում են դասական երաժշտության հետ կենդանի հաղորդակցումը, ցանկանում են բացահայտել նվագախմբային սիմֆոնիկ երաժշտության գաղտնիքները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Ռուբեն Ասատրյանը պատրաստ են երեխաների համար ստեղծել այն առանձնահատուկ մթնոլորտը, որտեղ երեխաները կկարողանան լսել, տեսնել, սովորել և իհարկե, վայելել դասական երաժշտություն։
Տոմսերի արժեքը՝ 1000-8000 դր.:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Canary / Դեղձանիկ
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ: