Ազգային տարազի ցուցադրություն
Սիրելի հայուհիներ և հայորդիներ, սիրով տեղեկացնում եմ ենք, որ տեղի կունենա ազգային տարազի ցուցադրմանն ու պրոպագանդմանը նվիրված ֆլեշմոբ: Պետք է ներկայանալ ազգային հագուստով, ազգային երգ-երաժշտությամբ (եթե ունեք նման շնորհ), ինչպես նաև կարող եք ցուցադրել ազգային մի քանի կերակրատեսակներ, որոնք պատրաստվում են հեշտ և արագ: Ֆլեշմոբի նպատակը մեր մոռացված ազգային հագուստը, երգն ու պարը ևս մեկ անգամ ցուցադրելն է ոչ միայն տեղաբնիկներին, այլ նաև մեր երկիր այցելած հյուրերին: