Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները Նարեկացիում
Մարտի 24- ին` ժամը 19.00- ին Նարեկացի Արվեստի Միությունում համերգով հանդես կգան Գավառ քաղաքի՝ Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները:
Դուդուկի դպրոցը Գավառում հիմնադրվել է 2011 թվականին Գավառ քաղաքի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ և անվանվել է ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի անունով, այսօր դպրոցն ունի 18 աշակերտ:
Նարեկացի Արվեստի Միությունը 2014 թվականի նոյեմբերից համագործակցում է դպրոցի հետ և արդեն հարթակ է տրամադրել նրա ուսուցիչներին և սաներին անցած նոյեմբերին կայացած «Ձոն դուդուկին» միջոցառման և փետրվարին կայացած «Դուդուկի մեղեդու կախարդանքը» խորագիրը կրող առաջին Արվեստանոցի ընթացքում:
Մարտի 24- ի համերգը հաջողված համագործակցության հաջորդ համատեղ ծրագիրն է:
Մուտքն ազատ է: