Հանդիպում կոմպոզիտորի հետ. Տաթև Ամիրյան
Տաթև Ամիրյան` կոմպոզիտոր-դաշնակահարուհի
Հուլիսի 21-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը բոլոր երաժշտասերներին հրավիրում է ներկա գտնվելու «Հանդիպում կոմպոզիտորների հետ» շարքից ` այս անգամ ամերիկայաբնակ կոմպոզիտոր-դաշնակահար, երաժշտական արվեստների դոկտորի թեկնածու Տաթև Ամիրյանի հետ կայանալիք հանդիպմանը` ունկնդրելու կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում կոմպոզիտորը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի տարբեր ոճերի ստեղծագործություններ, որոնք հանդիսականին հնարավորություն կտան բազմակողմանի ու խորքային ընկալելու կոմպոզիտորի ունակություններն ու ոճային բազմազանության մատուցման հնարավորություները:
Սիրով սպասում ենք բոլորիդ: Մուտքն ազատ է: