Ընդհատված մանկություն
Պրոդյուսեր՝ Արթուր Աղաբեկյան
Սցենարիստ ` Կարինե Խոդիկյան
Բեմադրող ռեժիսոր`Ջիվան Ավետիսյան
Բեմադրող օպերատոր` Նարեկ Մարտիրոսյան
Բեմադրող նկարիչ՝ Կոստանդին Պետրոսյան
Կոմպոզիտոր` Արթուր Զակիյան
Հնչյունային ռեժիսոր ՝ Հայկ Իսրաելյան
Մոնտաժ և հատուկ էֆեկտներ ՝ Արմեն Վարդանյան
Ֆիլմը ղարաբաղյան պատերազմի ընթացքում՝ 1992թ.-ին ադրբեջանցիների կողմից գերեվարված 6 տարեկան Լենայի մասին է: Աղջկան բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի նա կարողանա Լենային փոխանակել ռազմաճակատում կորած իր որդու հետ : Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վեր են ածվում փոխադարձ կարեկցանքի, որի արդյունքում 4 ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ: Աղջկա հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն.
Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա:
Ֆիլմը 2013թ.-ի մայիսին ներկայացվել է Կաննի 66-րդ միջազգային փառատոնի կինոշուկայում: " Ոսկե Ծիրան"10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում արժանացել է հատուկ մրցանակի: