Կամակոր կնոջ սանձահարումը
Պադուացի հարուստ ազնվական Բապտիստան ցանկանում է ամուսնացնել իր դուստրերին: Նրանցից ավագը, որը հայտնի էր իր վատ վարքով և կամակորությամբ պետք է առաջինն ամուսնանար,որպեսզի կրտսեր դուստրը կարողանար ազատ լիներ: Բայց ո՞վ կհամաձայներ ամուսնանալ կռվարար Կատարինայի հետ:
Պետրուչիոն՝ վերոնացի մի ազնվական Պադուա է գալիս մի հարուստ հարսնացու գտնելու համար և հանդիպելով ընկերոջը տեղեկանում է Կատարինայի մասին: Ոգևորված Պետրուչիոն նրա օժիտի գումարից ձեռնամուխ է լինում շուտափույթ տեսնել հարսնացուին: Հանդիպելով Կատարինային Պետրուչիոն հայտնում է նրան,որ իր առաքինության, համեստության ու գեղեցկության համբավն է բերել իրեն ամուսնանալու: Կատարինան կոպտորեն մերժում է նրան,բայց Պետրուչիոն չի հանձնվում և համաձայնելով Բապտիստայի հետ հարսանիքի օր է նշանակում:
Ամուսնությունից հետո Պետրուչիոն ամեն հնարք գործադրում է Կատարինային հնազանդեցնելու և դա անում է համբերատար, բացատրելով և սիրո քնքուշ երդումներով: Եվ Կատարինան սիրահարվելով Պետրուչիոյին ըմբռնում է ամուսնության իմաստությունը և դառնում քնքուշ ու հնազանդ:
Դերերում՝
Բապտիստա Մակիչ Մարգարյան
Վինչենցիո Ամիրան Գալստյան
Լուչենցիո Արծրուն Չոբանյան
Պետրուչիո Արսեն Գրիգորյան
Գրեմիո Գեորգի Հովակիմյան
Հորտենսիո Ռուդիկ Մարտիրոսյան
Տրանիո Լևս Դավթյան
Բիոնդելլո Սարգիս Վարդևանյան
Գրումիո Վահագն Գասպարյան
Կատարինա Քնարիկ Զաքարյան
Բիանկա Անի Ղազարյան
Այրի Կին Լուսինե Ավանեսյան
Անուշ Հակոբյան
Վարժապետ Արա Գևորգյան
Տոմսի արժեքը՝ 2500դր.: