Գրադարանավարի օր ( Հայաստանի ազգային գրադարան)
Հոկտեմբերի 5
17:00- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70 ամյակի առթիվ միջոցառում( ՀՀ ԳԱԱ նախագահներ)
18:00- Ցուցահանդես- միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135 ամյակին( Ա Թամանյանի տուն- թանգարանի հետ համատեղ)
19:00- Կլոր սեղան. Հանդիպում հրատարակիչների հետ
20:00- " Մ. Ավետիսյան- 85" բաց ցուցադրություն
21:00- Խաչատրյանական երաժշտության ունկնդրում
Հոկտեմբերի 7
11:00- Գրական- երաժշտական ցերեկույթ՝ նվիրված գրադարանավարի օրվան
12:00- Հայաստանի ազգային գրադարանի գանձեր
12:30- Սփյուռքի հայ մամուլը 2013 թվականին
14:00- Շուշիի թեմական դպրոցի հիմնադրման 175 ամյակին նվիրված ցուցահանդես- միջոցառում
15:00- Հայաստանի ազգային գրադարանի հրատարակություններն անկախության տարիներին
ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00-ը Հայաստանի Հանրապետության շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար:
«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը: Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլև տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի, հրատարակչի միջև:
Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով ավելի քան 300 միջոցառում. կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ և այլն: