Aylkerp-ի հավելվածի շնորհանդես-մրցաշար Loft-ում (տոնական մրցաշար)
Ձմեռը դիմավորեցինք Aylkerp-ի հավելվածի շնորհանդես-մրցաշարով: Եվ, քանի որ, ցանկացողները շատ էին, տեղերը՝ սահմանափակ, խոստացանք կրկնել այն: Ահա և իրականացնում ենք մեր խոստումը: Սպասում ենք Ձեզ Դեկտեմբերի 28-ին՝ 19:00-ին, #Loft-ում՝ նախատոնական բարձր տրամադրությամբ:
#AylKerp-ի առաջնությանը պետք է գալ արդեն կազմավորված թիմով, որը պետք է բաղկացած լինի չորս մասնակցից: Կարծում ենք սիրելի ընկերների հետ մեկ թիմում լինելն առավել կհեշտացնի առաջադրանքը: Թիմերը կլինեն 8-ը: Արդյունքում հաղթողները կմրցեն միմյանց հետ, և մենք հնարավորություն կունենանք հայտարարել հիմնական հաղթող թիմի անունը: Իսկ այժմ ամենակարևորի մասին. հաղթող թիմին խաղի հեղինակները կնվիրեն «ԱՅԼ ԿԵՐՊ»-ի նոր հավելվածը, ինչը, կարծում ենք՝ ամենաշատը կուրախացնի մասնակիցներին:
Մուտքավճարը՝ 1500 դրամ