Իմ քեռի Ռաֆայելը
Սցենարի հեղինակ՝
Վահիկ Փիրհամզէի,
Սքոթ Յագեման
Ռեժիսոր՝
Մարկ Ֆուսկո
Պրոդյուսերներ՝
Վահիկ Փիրհամզէի,
Մայքլ Գարրիթի
Գործադիր պրոդյուսեր՝
Անահիտ Ավանեսյան
Բեմադրող նկարիչ՝
Դեյվիդ Սթորմ
Դերերում՝
Վահիկ Փիրհամզէի,
Ռաքել Բլանկարդ,
Թադեհ Ամիրյան,
Ջեյսոն Ավալոս,
Անահիտ Ավանեսյան,
Օսթին Բաթլեր,
Ֆրեդ Քրոս
Մարկ Ֆուսկոյի և Վահիկ Փիրհամզէի «Իմ քեռի Ռաֆայելը» հոլիվուդյան կոմեդիան հայերենով` hունվարի 6-ից բոլոր կինոթատրոններում:
«Իմ քեռի Ռաֆայելը» կպարգևի ձեզ անհագուրդ ծիծաղ: Հոլիվուդյան հուսահատ պրոդյուսերը համոզում է տարիքն առած մի հայազգի տղամարդու դառնալ ռեալիթի շոուի աստղ: Երբ քեռի Ռաֆայելը հայտնվում է Շումահերների ընտանիքում, անխուսափելի է դառնում մշակույթների բախումը: Մեր հերոսն ունի ընդամենը 1 շաբաթ, որի ընթացքում պետք է փրկի կործանման եզրին գտնվող ամերիկյան ընտանիքը: Ամերիկան ունի պրոբլեմ, իսկ հայազգի քեռի Ռաֆայելը ունի բոլոր լուծումները. միակ պայմանն այն է, որ բոլոր պայմանները թելադրում է հենց ինքը՝ քեռի Ռաֆայելը:
Գլխավոր դերում նկարահանվել է սփյուռքում ճանաչված և սիրված դերասան Վահիկ Փիրհամզէին, ում կերպարը ոգևորել է հոլիվուդյան ռեժիսոր Մարկ Ֆուսկոյին ֆիլմի ստեղծման համար: Ֆիլմում քեռի Ռաֆայելի ընտանիքի միջոցով ներկայացված են հայկական սովորույթները, արժեքները, տրված է պատմամշակութային տեղեկություն Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Հայկական ավանդական արժեքներով ապրող քեռի Ռաֆայելի խորհուրդները օգտակար են դառնում տարբեր ազգային պատկանելություն ունեցող մարդկանց համար, հատկապես՝ ամերիկյան փլուզվող ընտանիքի:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ