Թռչնադիտարկում Ծիծեռնակաբերդի զբոսայգում
Սիրելի բնասերներ,
Հայաստանի թռչունների պահպանման միությունը շարունակում է Երևանում իրականացնել թռչնադիտարկումներ, որոնց հիմնական նպատակն է բարձրացնել թռչունների ճանաչողականությունը հասարակության շրջանում: Այս անգամ հանդիպելու ենք Ծիծեռնակաբերդի զբոսայգում:
Թռչնադիտարկումների ընթացքում կսովորենք, թե ինչպես տարբերակել թռչնատեսակները, ինչպես ճիշտ օգտագործել դրա համար նախատեսված օպտիկան և թռչունների դաշտային ուղեցույցը:
Մասնակցության վճար՝ 1.500 դրամ:
Գումարն իր մեջ ներառում է զբոսավարի ծառայությունը և հեռադիտակների տրամադրումը:
Հավաքվում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ, ժամը 11:00-ին:
Հեռադիտակների ճիշտ քանակը ապահովելու նպատակով խնդրում ենք մինչև հունվարի 29-ը (ներառյալ) հաստատել Ձեր մասնակցությունը:
Մի հապաղեք Ձեզ համար բացահայտելու թռչունների նոր և զարմանահրաշ աշխարհը:
Մաղթում ենք Ձեզ հաճելի թռչնադիտարկում:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ