Ուես Անդերսոնի քաղցր սիմետրիան. կինոդիտում-քննարկում
Ուես Անդերսոնը համաշխարհային կինոշուկայում լայն ճանաչում ստացավ «Լիալուսնի թագավորությունը» և «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմերի շնորհիվ։ Սակայն Անդերսոնի վառ արտահայտված հեղինակային ոճը, սիմետրիան, էսթետիկան և ակտիվ գունապնակը երևում են դեռ ամենավաղ աշխատանքներում։ Մի քանի կարճամետրաժ և գովազդային ֆիլմերի օրինակով մենք կվերլուծենք ռեժիսորի ֆիլմերի յուրահատուկ ոճը, դրամատուրգիկ առանձնահատկությունները, կերպարների հոգեբանությունը, օպերատորական մեթոդներն ու մնացած հատկանիշները, որոնց շնորհիվ Անդերսոնն այսօր համարվում է ժամանակակից համաշխարհային կինեմատոգրաֆի ամենայուրահատուկ հեղինակների մեկը և ակնհայտորեն տարբերվում է մյուս «հեքիաթասածներից»։
Հանդիպման կուրատորը Դիանա Մարտիրոսյանն է։
Տոմսի արժեքը՝ 1000դրամ
Հասցե՝ Գ. Լուսավորիչ 6
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)