PR կոնֆերանս
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին Էրեբունի Պլազա բիզնես համալիրում տեղի կունենա PR կոնֆերանս, որն իրենից ներկայացնում է բացարձակ նոր PR ֆորմատ հայ իրականության մեջ: Հրավիրում ենք Ձեր ընկերությանը մասնակցել "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ի կողմից կազմակերպվող այս միջոցառմանը:
PR կոնֆերանսին մասնակցում են Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար կազմակերպություններ: Կոնֆերանսի ընթացքում նրանք հնարավորություն ունեն լավագույնս ներկայացնել իրենց կազամակերպությունը, բրենդը, առաջարվող ապրանքը կամ ծառայությունը: Կոնֆերանսի մասնակիցները ներկայացնում են կազմակերպությունը բնութագրող անձայն տեսանյութ, լուսանկարներ, բուկլետներ և բրոշուրներ: Կոնֆերանսի ոչ պաշտոնական հատվածում (Coffee break) մասնակիցները ծանոթանում և կապեր են հաստատում այլ կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների կետ:
Հարգելի գործընկեր, հրավիրում ենք Ձեզ ևս մասնակցել PR կոնֆերանսին (մասնակցության արժեքը` 25.000 դրամ) և լավագույնս ներկայացնելով Ձեր ընկերությունը ձեռք բերել նոր գործընկերներ և հաճախորդներ: