Ավրորա
Փորձարարական վավերագրություն է, որը պատկերում է դրվագներ Հյուսիսային Ռուսաստանի առօրյա կյանքից: Լճերն ու գետերը սառցակալել են, դրանք մեքենաներով կամ ձնագնացներով են կտրում անցնում: Ֆիլմի կենտրոնական թեման մարդկանց և բնության կապը տեսողական միջոցներով արտացոլելն է: Նկատելի են նաև որոշ քաղաքական շեշտադրումներ: Հետնապլանում ռուս-ուկրաինական խնդիրների հետ կապված հայտարարություններ են հնչում ԶԼՄ-երով, բայց անհնար է դրանք ամբողջովին հասկանալ: Ռուսերենի հնչողությունն այս ֆիլմում ներկայացվող մթնոլորտի մի մասնիկն է: