Սիրելի Հանս, թանկագին Պյոտր
1941-ի գարուն: Գերմանացի ինժեներ Հանսը գործընկերների հետ գործնական այցով ժամանում է ԽՍՀՄ՝ ապակու մշակման գործարան: Խորհրդա-գերմանական պակտին (23-ը օգոստոսի, 1939) և Խորհրդային Միության ու Գերմանիայի միջև բարեկամության և չհարձակման պայմանագրին (28-ը սեպտեմբերի, 1939) հաջորդող ժամանակաշրջանն է: Պայմանագրի համաձայն՝ Խորհրդային Միությունը պարտավորվում էր հումք մատակարարել Գերմանիային, իսկ վերջինս պարտավորվում էր ԽՍՀՄ-ին մատակարարել արդյունաբերական նորագույն սարքավորումներ և տեխնոլոգիաներ: Հանսի պատմությունն իսկապես դրամատիկ է: Սա մոտալուտ պատերազմի կանխազգացման պատմություն է մի մարդու ապրումների մասին, որը չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր հետ: Ասես առաջին արկն արդեն պայթել է նրա ներսում: Ճակատագրի հրամայականով Հանսը վերադառնում է նույն վայրը, բայց արդեն մոտոցիկլով և գերմանացի սպայի համազգեստով: Ապակու մշակման գործարանի նախկին ինժեները հեռադիտակը մոտեցնում է աչքերին. այդ հեռադիտակը ինքն է իր ձեռքով պատրաստել այդ նույն գործարանում: Նրա գաղտնի անցյալը կրկին վերադառնում է իր մոտ: Այդ ամենն իրոք պատահե՞լ է իրեն: Իրականությու՞ն է, թե՞ ոչինչ չի նշանակում, չի էլ նշանակել: Եվ պատմության ալիքներից խամրում է ամեն ինչ...
Պրոդյուսեր(ներ)՝ Ալեքսանդր Մինդաձե, Լիզա Անտոնովա, Վալերի Խարկով, Հայնո Դեքերթ, Լեն Բլավատնիկ
Ռեժիսոր ՝ Ալեքսանդր Մինդաձե
Սցենարի հեղինակ(ներ)՝ Ալեքսանդր Մինդաձե
Օպերատոր՝ Օլեգ Մուտու
Նկարիչ՝ Կիրիլ Շուվալով
Մոնտաժը` Դաշա Դանիլովա
Նկարահանվել են` Յակոբ Դիլ, Բիրգիթ Մինիխմայր, Մարկ Վաշքե, Ռոզա Խայրուլինա, Մարկ Հոզեման, Անդրյուս Դարյալա, Աննա Սկիդանովա, Սվետլանա Կոսոլապովա
Մրցանակներ
Լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն դերասան, օպերատոր, Անտոնիոնիի անվան մրցանակ, Չիկագոյի արտհաուսային ֆիլմերի ՄԿՓ, 2015, Լավագույն սցենար, «Ոսկե արծիվ», Ռուսաստանի կինոարվեստի ազգային ակադեմիա, 2016, Լավագույն ֆիլմ, սցենար, Ռուսաստանի կինոարվեստի ակադեմիայի «Նիկա», մրցնակաբաշխություն, 2016, Լավագույն ֆիլմ, ռեժիսոր, դերասան, սցենար, օպերատոր, Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ», մրցանակաբաշխություն, 2016
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։