Երեք սուտ
«Երեք սուտ» սոցիալական թրիլերը իսպանական կինոյի առաջին ֆիլմն է, որ անդրադառնում է գողացված երեխաների խնդրին՝ պատկերելով այն անօգնականությունը, որին ոչ այնքան վաղուց դատապարտված էին իսպանուհիները: Այս խիզախ, հուզիչ, ռիթմով լեցուն ֆիլմի գլխավոր դերում Նորա Նովասն է, որը մարմնավորում է ժամանակակից և արմատական հայացքների տեր դաջագործ արվեստագետի՝ ճշմարտությունը որոնող արի կնոջ կերպար: Ոստիկանության կորած անձանց բաժնում աշխատող սպայի՝ Անխելի օգնությամբ այս քաջ կինը ձգտում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել Ֆրանկոյի վարչակարգի վերջին տարիներին ընդհուպ մինչև 1990-ը Բիլբաոյի մի բնակարանում, որտեղ թաքնվում էին հղի կանայք՝ ծածուկ պահելով, որ միայնակ մայրեր են, ինչն այն ժամանակ ահավոր ամոթալի բան էր: Մի գաղտնի կազմակերպություն, որն այսօր անհետացել է առանց հետք թողնելու, խլում էր նրանց երեխաներին ու զբաղվում մութ գործերով: Վիոլետան, բախվելով փակ դռների, ամբողջովին նվիրվում է այն իրողությունը պարզելուն, թե ով էր կանգնած այդ ամենի հետևում:
Մրցանակներ
Գլխավոր մրցանակ լավագույն ֆիլմի համար, լավագույն դերասանուհի, Ֆիլիպինների «Համաշխարհային պրեմիերաներ» ՄԿՓ, 2015, Լավագույն ֆիլմ, «Գենդեր և հավասարություն» մրցանակ, Տուդելայի դեբյուտային ֆիլմերի փառատոն, Իսպանիա, 2015, Լավագույն խաղարկային ֆիլմ, Սարագոսայի ԿՓ, Իսպանիա, 2015
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: