Ձրի շուկա
Ձրի Շուկա
… նույն ինքը ֆրիմարկետն է՝ անգլերեն really really freemarket-ի կարճ տարբերակը:
Ո՞նց թե ձրի շուկա։ Այո՝ իրոք ձրի։ Այն թույլ է տալիս ձեռք բերել անհրաժեշտ իրեր և լավ ժամանակ անցկացնել ոչինչ չվճարելով [և դա նույնիսկ օրինական է ;-) ]:
Ձրի շուկան ենթադրում է, որ դուք (կամ ինչ֊որ մեկը) ունեք ինչ֊որ բան, որը ձեզ պետք չէ, և միաժամանակ կարող եք հավանել ուրիշի իրը։ Սակայն, բարդ է գտնել նրան, ով ունի այն ինչ ձեզ պետք է և միաժամանակ ցանկանում է այն, ինչ ունեք դուք։ Մասամբ, այդ պատճառով է ընդունված վաճառել և գնել օգտագործելով դրամը, բայց դա ձանձրալի է, բերում է տնտեսական ճգնաժամերի ու մարդկանց շահագործմանը։ Փոխարենը, անվճար տոնավաճառը ստեղծում է միջավայր ու համակարգ, որը թույլ է տալիս ձեռք բերել այն, ինչ պետք է, պրծնել նրանից ինչի կարիքը չունեք և այդ ամենը առանց ինչ-որ մեկին “տակ” թողնելու։ Այս խաղում ոչ ոք չի պարտվում։
Սովորաբար ֆրիմարկետները իրականացվում են հանրային, բոլորին հասանելի վայրերում, մեր դեպքում՝ Մաշտցի պուրակում։ Նախորոք, կամ հենց շուկայի անցկացման ժամին դուք կարող եք բերել ձեր իրերը և թողնել այլ, նմանատիպ իրերի կողքին և սկսել ման գալ այն, ինչ պետք է ձեզ։ Եթե դուք չունեք բերելու ոչ մի բան, դա խնդիր չի՝ այստեղ չեն փոխանակվում և չեն որոշում գինը․ պարզապես վերցրեք այն, ինչը այլևս պետք չէ տիրոջը։ Այս ամենը իրագործելը շատ հեշտ է և բավականին զվարճալի։
Բայց ձրի շուկան միայն իրեր ձեռք բերելու վայր չի, ամենակարևորը մարդկային շփումն է։ Դժվար թե այստեղ լինեն փահլևաններ և լարախաղացներ, բայց որևէ մեկը կարող է սովորեցնել ձեզ՝ ինչպես սարքել օրիգամի, գիթառ նվագելու հիմքերը կամ ինչ անել ջարդված հեծանիվի հետ։ Ավելին, դուք էլ կարող եք ինչ֊որ բան սովորեցնել ուրիշներին։ Այստեղ բոլորը ստանում են, բայց ոչ ոք չի կորցնում։
Ֆրիմարկետի ավելի հաճելի ընթացքը կարելի ապահովել պահպանելով մի քանի պարզ “սկզբունք”.
եթե համարում եք, որ ձեր իրը պիտանի չէ օգտագործման համար, դեն նետեք այն մի ծանրաբեռնեք այլոց
եթե ձեր իրը թերի է, նշեք այդ թերությունները թղտիկի վրա և կպցրեք իրին՝ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ էս վերցնում
եթե բացի ձեզանից նույն իրը ուզում է վերցնել մեկ ուրիշը, դուք կարող եք. քննարկել, թե ում է այն ավելի հարկավոր/ օգտակար, “ղուշ թե գիր” կամ “չին-գա-չունգ” խաղալ, ժպիտով զիջել այն:
Ֆրիմարկետում մարդկային հարաբերությունները և լավ ժամանցը իրերից կարևոր են, հիշեք դա :)