Բանակցությունները՝ Որպես Հաղթանակի Միջոց
Հուլիսի 30-ին՝ ժամը 13:00-ին, ԷՕՆը և Ալվարիումը հրավիրում են բանակցություններին նվիրված թրենինգի: Շատ հաճախ, բանակցությունների մասին խոսելիս, մենք պատկերացնում ենք լրջախոհ դեմքերով և թանկարժեք կոստյումներով տղամարդկանց, ովքեր միլիոնավոր դոլարների գործարքներ են կնքում։ Իհարկե, այդպիսի մարդիկ պետք է որ բանակցային հմտությունների տիրապետեն։ Սակայն մենք առաջարկում ենք բանակցությունները դիտարկել որպես ամենօրյա կյանքի անբաժանելի մաս։
Ցանկանու՞մ եք ազդել ձեր ղեկավարի որոշման վրա։ Հարևանը չափազանց բարձր երաժշտություն է լսում և խանգարու՞մ է ձեզ։ Ձեր գործընկերոջ հետ երկար ձգձգված կոնֆլիկտ ունե՞ք։ Սկզբունքային վեճ է առաջացե՞լ ձեր և ձեր ընկերոջ միջև։ Իսկ կա՞ արդյոք ունիվերսալ միջոց՝ ցանկացած բանակցային գործընթացում հաղթելու համար։ Այո՛, կա՛։
Բանակցությունները հաղորդակցության հատուկ տեսակ են և այդ ոլորտում արդյունքի հասնելու համար օգտագործվում է բանակցությունների հատուկ տեխնոլոգիա։ Այն ընդամենը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իր մեջ ներառում է հնարքներ՝ զրուցակցի հետ համաձայնության գալու համար։
Դասընթացին մասնակցելով՝ դուք.
կիմանաք արդյունավետ բանակցություններ վարելու սկզբունքներն ու տեխնոլոգիան,
կհասկանաք՝ ինչպես հասնել ձեր նպատակներին բանակցությունների միջոցով,
կբարելավեք ձեր հաղորդակցման հմտությունները, որոնք անհրաժեշտ են բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար։

Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):