«Ամանորյա ղողանջներ» ֆոտոնախագիծ
Ամանորն այլևս սարերի ետևում չէ, իսկ դուք դեռ չե՞ք որոշել, թե ինչ լուսանկար պետք է տեղադրեք ձեր ֆեյսբուքյան էջում: Ձեր լուսանկարը պե՞տք է լինի գունեղ, վառ, հիշվող և խորհրդանշի տոնական տրամադրություն: Եթե այո, ապա մեր տոնական անակնկալը հենց Ձեզ համար է:
Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու «Ամանորյա ղողանջներ» ֆոտոնախագծին:
Panarmenian Photo-ի պրոֆեսիոնալ լուսանկարիչները Սիրահարների այգում կլուսանկարեն Ձեզ` ամանորին Ձեզ ապահովելով տոնական տրամադրություն և գույներ:
Ի՞նչ է հարկավոր անել «Ամանորյա ղողանջներ» նախագծին մասնակցելու համար:
1. Գրանցվեք LearnEnglish կայքում`http://learnenglish.britishcouncil.org/en/
2. Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12.00-17.00 ժամանակահատվածում համեցեք Սիրահարների այգի:
3. Դուք կնկատեք մեր գունեղ և տոնական շրջանակը: Մոտեցեք մեզ և Բրիտանական խորհրդի թիմի անդամներին ներկայացրեք կայքի ձեր ծածկագիրը:
4. Լուսանկարվեք միայնակ կամ ձեր ընկերների, սիրելիի կամ մտերիմների հետ:
Ինչպե՞ս կարելի է ստանալ լուսանկարը:
1. Լուսանկարը ստանալու համար այցելեք Բրիտանական խորհրդի և Բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
2. Հավանեք մեր էջերը և միացեք մեր համայնքներին:
3. Մեր էջում կտեղադրվի հատուկ ալբոմ , որտեղից կարող եք ներբեռնել ձեր լուսանկարը:
4. Տեղադրեք Ձեր տոնական լուսանկարը Ձեր ֆեյսբուքյան էջում:
Սպասում ենք Ձեզ դեկտեմբերի 13-ին: Եկեք միայնակ կամ ձեր ընկերների հետ, լուսանկարվեք և ֆեյսբուքյան ձեր էջում տեղադրելով տոնական լուսանկարը` խորհրդանշեք Ձեր բարձր և ուրախ տրամադրությունը:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: