Աշխարհի ամենամեծ գաթան - Գաթայի Փառատոն 2016 / Gata festival 2016
Սեպտեմբերի 24-ին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած "Գաթայի փառատոնը":
Փառատոնի շրջանակներում հյուրերը հնարավորություն կունենան վայելել ազգային երգն ու պարը, մասնակցել բազմապիսի խաղերի, ականատես լինել գաթայի և արիշտայի պատրաստմանը, օղու թորմանը և այլն: Փառատոնին լինելու է նաև արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես վաճառք: Մասնակիցները կկարողանան համտեսել լավագույն գաթան, ինչպես նաև համայնքին բնորոշ համեղ ճաշատեսակները և բարիքները:
Մասնակիցներին սպասվում են նաև այլ հաճելի անակնկալներ:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաև
- Ազգային երգ ու պար
- Ազգային խաղեր
- Գաթայի պատրաստման մրցույթ
- Ձիավարություն
- Արիշտայի պատրաստում
- Օղու թորում
- Այցելություն գյուղի փոքրիկ թանգարան
- Գյուղին բնորոշ համեղ ճաշատեսակների և բարիքների համտես
- Արհեստի և Արվեստի գործերի ցուցահանդես վաճառք: