Լրագրողական մրցույթ
Լուսաբանո՞ւմ եք մանր ֆերմերային տնտեսությունների մարտահրավերները կամ տեղական արտադրության բարելավման խնդիրները, սնուցման առկա վիճակը Հայաստանում կամ այլ հարցեր, որոնք կապված են պարենային անվտանգության և սնուցման թեմաների հետ: Ուրեմն կարող եք ներկայացնել ս/թ օգոստոս 1-ից հոկտեմբերի 30-ը հրապարակված/հեռարձակված ձեր նյութերը Օքսֆամի հայաստանյան գրասենյակի հայտարարած լրագրողական մրցույթին
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. նոյեմբերի 10-ն է: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին կայանալիք մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Հայտերը կարող են ներկայացվել երեք անվանակարգերում` տպագիր, առցանց և ռադիո/հեռուստատեսային նյութեր:
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող ճանաչված լրագրողը կստանա 350 եվրո մրցանակ:
Մրցույթի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը ավելի շատ տեղեկություններ տարածելու և որոշում կայացնող հաստատությունների հաշվետվողականւթյան մեծացման միջոցով` պարենային անվտանգության ոլորտում հետևողական քաղաքականության մշակման համար:
Տպագիր, առցանց և հեռարձակվող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթին:
Չափանիշները
Մրցույթի չափանիշները սահմանվել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել լրագրողական աշխատանք, որ վերաբերում է հետևյալ թեմաներից որևէ մեկին կամ մի քանիսին.
•Հայաստանում մանր ֆերմերային տնտեսությունների մարտահրավերները և խոչընդոտների հաղթահարման հեռանկարները` պարենային անվտանգության քաղաքականության շրջանակներում,
•Աջակցություն տեղական արտադրանքի աճին կամ արտահանում. Ազատ շուկայի սկզբունքների բացասական ազդեցությունը,
•Կողմնորոշում արտահանման ուղղությամբ` ի հակադրություն տեղական շուկայի բազմազանեցմանը,
•Սնուցման ներկա վիճակը Հայաստանում. առողջ սնուցման մարտահրավերները` տեղեկատվության պակաս, թե անբավարար սնունդ,
•Ո՞վ է տուժում Հայաստանում պարենային անապահովությունից: Պարենային անվտանգության վերլուծություն խոցելի խմբերի, բարձր լեռնային կամ դժվար մատչելի շրջանների առումով,
•Տեղական արտադրությունը գենդերային առումով. կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում որոշումների կայացման գործընթացին, ներկա վիճակն ու մարտահրավերները,
•Պարենային անվտանգության քաղաքականության մշակում. ունի՞ արդյոք Հայաստանը ռազմավարական տեսլական պարենային անվտանգության առումով. որո՞նք են դրանց վտանգները:
Թեմաները նշված ցանկով չեն սահմանափակվում: Լրացուցիչ թեմաների համար աղբյուր կարող են ծառայել Օքսֆամի կողմից վերջերս իրականացված մի քանի ուսումնասիրություններ.
-Ելակետային հետազոտություն. պարենային անվտանգությունը Հարավային Կովկասում,
-ՀՀ բնակչության սնուցման վիճակի վերաբերյալ հետազոտություն,
-Մանր ֆերմերների և վերամշակողների միջև համագործակցության փոխշահավետ մոդելներ,
-Պարենային անվտանգության գենդերային տեսանկյունը:
Մրցույթի դրույթներն ու պայմանները
1.Մրցույթը բաց է բոլոր այն լրագրողների համար, ովքեր հրապարակել/հեռարձակել են իրենց նյութը 2016թ. օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում:
2.Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. նոյեմբերի 10-ն է:
3.Թիմային հայտերը կընդունվեն` հայտում բոլոր մասնակիցներին նշելու դեպքում:
4.Օքսֆամի հայաստանյան գրասենյակն իրեն իրավունք է վերապահում վերաարտադրելու ներկայացված նյութերը մասնակիորեն կամ ամբողջությամբ:
5.Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկան և բարձր Հայաստանի քաղաքացիները:
6.Հայտ ներկայացնելով` մասնակիցը հաստատում է, որ կարդացել և համաձայնել է մրցույթի կանոններին, պայմաններին ու ընթացակարգին:
7.Ժյուրիի անդամների մասին տեղեկատվությունը կհանրայնացվի միայն մրցույթի հաղթողներին հայտարարելուց հետո` մրցույթի թափանցիկության սկզբունքների համաձայն:
8.Հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2016թ. նոյեմբերին:
10.Հայտերը կարող են ներկայացվել հետևյալ անվանակարգերում.
•Լավագույն հրապարակում տպագիր մամուլում,
•Լավագույն հրապարակում առցանց լրատվամիջոցներում,
•Լավագույն վերլուծական ձայնա կամ տեսա-ձայնային նյութ:
Հայտերը ներկայացնելու դրույթներն ու պայմանները.
Հայտերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.
ա. Տպագիր կամ առցանց հրապարակումների դեպքում`
-Նշել լրատվամիջոցի անունը, որտեղ առաջին անգամ հրապարակվել է նյութը,
-Ներկայացված նյութի հետ ուղարկել նաև փաստաթղթային տարբերակ կամ կայքի հղումը:
բ.Տեսա/ձայնային նյութերի դեպքում`
-Հայտերը ներկայացնել նյութի բնօրինակ լեզվով,
-Նշել առաջին անգամ հեռարձակման ամսաթիվն ու աղբյուրի տվյալները:
Տեղեկանք
2013թ. սեպտեմբերին Օքսֆամի կողմից մեկնարկեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» 4-ամյա ծրագիրը՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Ծրագրի հիմնական նպատակն է Հարավային Կովկասի երեք տարածաշրջաններում հրապարակել գենդերային հիմնահարցերը հաշվի առնող պարենային անվտանգության և սնուցման ռազմավարությունները: Այս ռազմավարությունների իրականացման նպատակն է պարենային անվտանգության և սնուցման, գյուղատնտեսական արտադրության փորձի, հետևաբար նաև մարկեթինգի նկատմամբ մոտեցումների փոփոխությունը՝ նկատի ունենալով առողջ և տեղական արտադրության մթերքի նկատմամբ աճող պահանջարկը: