Շորիկներ տիկնիկների համար
Կիրակնօրյա մեր միջոցառումների շարքում այս անգամ հրավիրում ենք միայն աղջիկներին` համալրելու իրենց տիկնիկների զգեստապահարանը:
Մեր Քնարիկի ստեղծագործ երեւակայությունն օգտակար է լինելու նաեւ տիկնիկների համար. առանձնացրել ենք կտորներ եւ այլ նյութեր, որոնցով երեխաները կկարողանան ստանալ փոքրիկ շորիկներ իրենց սիրելի տիկնիկների համար: Իհարկե ճիշտ կողմնորոշվելու եւ համադրելու համար մենք խորհուրդներ չենք խնայի, իսկ պատրաստելու համար էլ բավական հեշտ ձեւեր ենք մտածել, որ երեխաները չդժվարանան: Ասեղ չենք օգտագործելու, փոխարենը` ամրացնող եւ փակցնող այլ անվտանգ նյութեր:
Մասնակցել կարող են 5 տարեկան եւ բարձր աղջիկները: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է, որը ներառում է բոլոր անհրաժեշտ նյութերը:
Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Կհանդիպենք
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)