Տարեմուտի երգեր
Ռոբերտ Ամիրխանյան՝ կոմպոզիտոր
Սեդա Ամիր-Կարայան՝ մեներգչուհի
Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն՝ “Տարեմուտի երգեր” խորագրով: Համերգին կմասնակցեն Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը և մեներգչուհի Սեդա Ամիր-Կարայանը: Ողջ երեկոյի ընթացքում բեմում կլինի մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը: