Կինոդիտում. Վայրի պայմաններում
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Փետրվարի 3-ին՝ ժամը 19։30-ին, համեցե՛ք ԷՕՆ միասին դիտելու Շոն Փենի «Վայրի պայմաններում» ֆիլմը՝ հիմնված Քրիստոֆըր Մաքքենդելսի իրական պատմության վրա:
Էմորի համալսարանի շրջանավարտ և մարզիկ Քրիստոֆըր Մաքքենդելսը հրաժարվելով է իր խոստումնալից ապագայից և հարուստ կյանքից, նվիրաբերում է իր ունեցած 24 հազար դոլարի խնայողությունները բարեգործությանը և մեկնում ավտոստոպով Ալասկա, որպեսզի ապրի վայրի բնության գրկում: Ճանապարհին Քրիստոֆըրը հանդիպում է մի շարք մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ ազդեցություն են ունենում նրա կյանքի վրա:
Տևողությունը՝ 148 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):