Բնասիրական դիմակահանդես 2017
Սիրելի բնասերներ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի կրկին Pro Paws կենդանիների բարեկեցության կենտրոնը՝ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում են մեր բոլորի շատ սիրելի Բնասիրական դիմակահանդեսը: Օրն ու վայրը չենք փոխվել՝ Երևանի Սիրահարների այգի, մայիսի 30-ին ժամը 17.00-ին:
Այս տարի նույնպես կփորձենք հրավիրել՝ մասնակցելու Հայաստանի այլ քաղաքներին ու մշակութային կենտրոններին, ինչպես նախորդ տարի, երբ մեզ միացավ Գյումրին:
Այս տարի շատ ավելի հետաքրքիր է անցնելու, այնպես որ՝ սկսեք պատրաստել Ձեր կերպարները, որոնք հիշում եք, չէ՞, պետք է լինեն միայն բնության ներկայացուցիչների կերպարներով: Ես էլ գնամ ու իմ կերպարը կարեմ: Կհանդիպենք: ;)