Դասական երաժշտության երեկո
Մարտի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դասական երաժշտության երեկո:
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես կգան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Գրիգորյանի սաները:
Ծրագրում կհնչեն 18-19-րդ դարերի արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական ստեղծագործություններից:
Մուտքն ազատ է: