Դերասանական խաղի վարպետության դասեր Loft-ում
Մայիսի 24-28-ը #LOFT-ում իսկական կինո է լինելու։ Ֆրանսիայից ժամանած փորձառու դերասանուհի Արևիկ Մարտիրոսյանը մեզ մոտ անցկացնելու է դերասանական խաղի վարպետության դասերի շարք։
ԹԵՄԱՆԵՐ՝
-դերասանի ֆիզիկական և էմոցիոնալ նախապատրաստումը, -հանգստանալու և կենտրոնանալու վարժությունները
-ձայնի և շնչառության ճիշտ տեխնիկան
-ինչպես նաև գործընկերոջ և տեքստի հետ աշխատանքը։
Ուսանողները կծանոթանան իմպրովիզացիայի հիմունքներին և դերասանական խաղի բազմազան տեխնիկաներին։ Կունեն հնարավորություն իրենց կողմից ստեղծելու տարբեր կերպարներ, խաղալու դասական ու ժամանակակից ռեպերտուարներից տեսարաններ։
Մասնակցել կարող են 15 տարեկանից բարձր անձիք։ Ի դեպ, առաջին դասի համար անհրաժեշտ է սովորել 10-15 տողանոց որևէ ստեղծագործություն՝ ըստ ցանկության (բանաստեղծություն, մենախոսություն, երկխոսություն)։
Մեկ դասի արժեքը 5000 դրամ է։
_____________________________________________
Արևիկ Մարտիրոսյանը ծնվել է Երևանում, սովորել է Ազգային պարի դպրոցում։ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո նա ընդունվել է թատերական դպրոց, սկսել է խաղալ թատրոնում և ֆիլմերում։ Մասնակցել է բազմաթիվ հումորային նախագծերի՝ Պասկալ Լեգիտիմուսի, Հայկոյի ու Մկոյի հետ։ Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմում, որը պատմում է հայերի ցեղասպանության մասին, Արևիկը կերտել է Անիի՝ ամենադրամատիկ կնոջ կերպարը։ Բացի այդ, խաղացել է «Երկրաշարժ» ֆիլմում, որը 1988թ․-ի՝ Սպիտակի երկրաշարժի մասին է։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։