Երկսեռ բլոտի մրցաշար
Երկսեռ բլոտի մրցաշար 007-ում
ՄՐՑԱՆԱԿ՝
1-ին տեղ՝ Երկու հատ լիտրանոց Տեկիլլա Օլմեկա
2-րդ տեղ՝ Երկու հատ լիտրանոց Ջեյմսոն վիսկի
3-րդ տեղ՝ Երկու հատ լիտրանոց Բալենթայնս վիսկի
Մասնակցության պայմանները.
Զույգերը պետք է լինեն երկսեռ (տղա և աղջիկ)
Յուրաքանչյուր խաղի մասնակցության վճարը կազմում 1000 դրամ 1 թիմի համար:
Մրցաշարի անցկացման կարգը.
Մրցաշարին մասնակցելու են 16 թիմեր (զույգեր)
Մրցաշարը կանցկացվի 2 փուլով՝ խմբային և փլեյ-օֆֆ
• Վիճակահանությամբ կկազմվեն 4 խմբեր՝ յուրաքանչյուրում 4 թիմ
• Խմբային փուլում յուրաքանչյուր թիմ կխաղա իր խմբում ընդգրկված մյուս 3 թիմերի հետ:
• Արդյունքում, խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը (հավասար արդյուքների դեպքում կգործի լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ) կշարունակեն մրցել փլեյ-օֆֆում:
• Փլեյ-օֆֆում վիճակահանությամբ կկազմվեն ¼ եզրափակիչի զույգեր: ¼-ի հաղթողները կխաղան կիսաեզրափակիչում, հաղթողները՝ եզրափակիչում: Կիսաեզրափակիչների պարտվողները կխաղան 3-րդ տեղի համար:
Մրցաշարը կկայանա Հունիսի 19, 20, 21-ին: