Համազգայինի ուսանողական հավաք.
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է ազգագրական պարերի բաց դաս Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Բաց դասը կվարի «Կարին» ավանդական երգ-պարի խմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը: