Հին ու նոր երգաշխարհ
Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունեա հոգևոր և ժողովրդական երգերի համերգ` «Հին ու նոր երգաշխարհ» խորագրով:
Միջոցառմանը հանդես կգա «Նարեկացի» արվեստի միության «Քնար» հոգևոր և ժողովրդական երգի խումբը. խմբի գեղարվեստական ղեկավարն է հանդիսանում Լուսինե Աղաջանյանը:
Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Դանիել Երաժիշտի, Ա․ Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Գ. Գաբրիելյանի և Խ․Ավետիսյանի ստեղծագործություններից:
Լուսինե Աղաջանյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում։
Նվագակցող՝ Հարություն Թագվորյան
Մուտքն ազատ է: