Գեղանկարների ցուցահանդես․ Ռազմիկ Մուրադյան
Օգոստոսի 3-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա գեղանկարիչ Ռազմիկ Մուրադյանի առաջին անհատական ցուցահանդեսի բացումը։
Մուտքն ազատ է։
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 8-ը։
Ք․ Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
Ռազմիկ Մուրադյանը ծնվել է 1941 թ․-ին Աշտարակ քաղաքում։ Մասնագիտությամբ տեխնոլոգ է։ Աշխատել է Աշտարակի, այնուհետև Երևանի տրիկոտաժի ֆաբրիկաներում։ 1990-ականներից զբաղվում է գեղանկարչությամբ։
Նրա աշխատանքները կներկայացվեն առաջին անգամ։