Հրաժեշտ Հեքիաթների Հերոսներին
Ամեն լավ բան ունի իր սկիզբն ու տրամաբանական ավարտը: Ամառն ավարտվեց, և ահա մեր ամառային հեքիաթների հերոսներն էլ արդեն պատրաստվում են հրաժեշտ տալ մեզ:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20:30-ին, եկեք միասին ասենք ցտեսություն մեր սիրելի հերոսներին: Հեքիաթների հերոսների հրաժեշտի միջոցառմանը կմասնակցի նաև Հանրային Ռադիոյի Արևիկ անսամբլը:
Այսպիսով՝ հանդիպում ենք ուրբաթ օրը, ճանապարհում ամառային հեքիաթների հերոսներին և սկսում անհամբերությամբ սպասել ձմռան հեքիաթային հերոսների ժամանելուն:
Մուտքն ԱՆՎՃԱՐ է: