Կին ռեժիսորներ․ հետահայաց ցուցադրություն. մաս 2
Հոկտեմբերի 6
Ժամը՝ 19:00
Երկիր՝ պահարանում / Closet land
Ռադա Բhարադվաջ / Radha Bharadwaj, 1990 թ.
Տևողություն՝ 92 րոպե
Ռեժիսոր Ռադա Բhարադվաջի դեբյուտային ֆիլմը կամերային ոճով պատկերում է հարցաքննողի և հարցաքննվողի հարաբերությունները տոտալիտար պետության համատեքստում: Հարցաքննվողը մեղադրվում է իր հեղինակած մանկական գրքերի միջոցով հակապետական քարոզչություն տարածելու մեջ:
Ժամը՝ 21:00
Օռլանդո / Orlando
Սելլի Փոթեր / Sally Potter, 1992թ.
Տևողություն՝ 94 րոպե
Ֆիլմը Վիրջինիա Վուլֆի համանուն վեպի էկրանավորում է: Այն բաժանված է յոթ իմաստային մասերի՝ «Մահ», «Սեր», «Պոեզիա», «Քաղաքականություն», «Հասարակություն», «Սեքս», «Ծնունդ», և ընդգրկում է 350 տարվա ժամանակահատված, որի առաջին կեսն Օռլանդոն ապրում է որպես տղամարդ, մյուսը՝ որպես կին:
Հոկտեմբերի 7
Ժամը՝ 19:00
Հում (Լուրջ) / Grave
Ջուլիա Դյուկուրնո / Julia Ducournau, 2016թ.
Տևողություն՝ 99 րոպե
Անասնաբուժական մի դպրոցում հին սովորույթ կա. բոլոր նորեկները պարտավոր են մասնակցել հում միս ուտելու արարողությանը: Երիտասարդ բուսակեր Ժուստինը, ինքն իրեն հաղթահարելով, անցնում է այդ փորձությունը: Որոշ ժամանակ անց նա սկսում է գիտակցել, որ չի կարողանում ընդդիմանալ հում միս ուտելու՝ օրեցօր աճող ցանկությանը:
Ժամը՝ 21:00
Աղջիկը գիշերը միայնակ տուն է վերադառնում / A Girl Walks Home Alone at Night
Անա Լիլի Ամիրպուր / Ana Lily Amirpour, 2014 թ.
Տևողություն՝ 101 րոպե
Մահվամբ և միայնակությամբ վխտացող իրանական ուրվական-քաղաքում բնակիչները չեն նկատում, թե ինչպես են հետապնդվում միայնակ վամպիրի կողմից:
Հոկտեմբերի 8
Ժամը՝ 19:00
Տարօրինակ օրեր / Strange days
Քեթրին Բիգելոու / Kathryn Bigelow, 1995 թ.
Տևողություն՝ 145 րոպե
Գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1999թ. նախաամանորյան օրերին: Նախկին ոստիկան Լեննի Ներոն (Ռալֆ Ֆայնս) այժմ զբաղվում է հիշողությունների ընդհատակյա առևտրով. ուրիշների՝ փոքր թվային սկավառակների վրա տեսագրված հիշողություններն ու ապրումներն այլընտրանքային ապագայի ամենավաճառվող ապրանքներից են: Լեննիի համար միայն մեկ սահմանափակում կա. նա չի վաճառում մահերի տեսագրություններ: Սակայն մի անգամ՝ Նոր տարվա նախօրեին, Ներոյի մոտ է հայտնվում խորհրդավոր մի սկավառակ, որի վրա տեսագրված է նրա ծանոթ մի աղջկա սարսռեցնող մահը: Նախկին խուզարկուի բնազդները դրդում են Լեննիին հետաքննել սարսափելի սպանության հանգամանքները:
Ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն կամ ռուսերեն ենթագրերով։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: