Կապիտալիզմը, Մոդեռնիզմն ու Պոստմոդեռնիզմը
Շաբաթ օրը՝ ժամը 15։00֊ին, հրավիրում ենք միասին քննարկելու Թերրի Իգլտոնի «Կապիտալիզմը, Մոդեռնիզմն ու Պոստմոդեռնիզմը» հոդվածը, որն առաջին անգամ լույս է տեսել 1983 թ.՝ «Նոր ձախ ակնարկ» պարբերականում։ Այստեղ նա դիտարկում է կապիտալիզմի ազդեցությունը արվեստի եւ դրա դերի վրա: Կապիտալիզմն ու ուշ կապիտալիզմը տեսել են նոր գրականության 2 ձեւ` մոդեռն եւ հետմոդեռն: Իգլտոնի բացատրությամբ` Մոդեռնը, իրական սոցիալական աշխարհից փակագծվելով, հաստատում է իր եւ իշխող սոցիալական կարգի միջեւ քննադատական, անհարգալից հեռավորությունը, իսկ պոստմոդեռնիզմի աշխատանքները ընդունում են իրենց ապրանք լինելու փաստը եւ, այդպիսով, ընդունում են իրենց նյութական իրականության եւ էսթետիկական կառուցվածքի միջեւ առկա հակամարտությունը։
Թերրի Իգլտոնը Մարքսիստ գրականագետ, փիլիսոփա և մտավորական է։
Առաջարկում ենք կարդալ հոդվածը նախապես։ Ստորև՝ հոդվածի անգլերեն բնօրինակը և ռուսերեն թարգմանությամբ տարբերակը։