Մարդու գույնը
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՆԱՄ-ի Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Մարդու գույնը» խորագիրը:
«Նարեկացի» արվեստի միության նկարչական խմբակը գործում է արդեն չորս տարի:
Ստեղծման հիմքում ընկած է մշակութային միջավայրն ու էսթետիկ դաստիարակությունը երեխաների կենսակերպի մի մասը դարձնելու, երեխայի մեջ անկաշկանդ մտածողություն ու ստեղծագործ միտք զարգացնելու ձգտումը:
Այսօր խմբակ են հաճախում մի քանի տասնյակ տաղանդավոր երեխաներ, ովքեր մեծ սեր ու նվիրում ունեն արվեստի նկատմամբ:
Նարեկացի արվեստի միության Սևան Նագգաշյանի անվան նկարչական խմբակի ուսուցչուհի՝ Հասմիկ Գասպարյան:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ