Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում | Film Screening in NAI
Փետրվարի 28-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում
«Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող
հատուկ նախագծի շրջանակներում կցուցադրվի «Հայերի ցեղասպանությունը» (“Le
Génocide Arménien” (2005) կինոնկարը:
Նախագծի նպատակն է վավերագրական կինոնկարների միջոցով հանրության
ուշադրությունը սևեռել հայերի ցեղասպանության հարցում փաստերի
ուսումնասիրության անհրաժեշտությանը:
Ֆիլմի հեղինակն է ֆրանսուհի ռեժիսոր Լորանս Ժուրդանը, ով անդրադարձել է
հայերի ցեղասպանությանը նախորդած տարիների աշխարհաքաղաքական դրության
վերլուծությանը՝ նպատակ ունենալով ներկայացնել ցեղասպանության իրականացման
դրդապատճառները:
Ֆիլմում ցեղասպանության ականատեսները պատմում են տեղահանության և
կոտորածների մասին, ներկայացվում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի
դեսպանների և հյուպատոսների, ինչպես նաև թուրք ու այլազգի մտավորականների
կարևոր վկայությունները ցեղասպանության առնչությամբ:
Ֆիլմը կցուցադրվի հայերենով:
Տեղի կունենա նաև հետդիտումային քննարկում:
Նախագծի հեղինակներ` Գոռ Եդիգարյան (Հայաստան), Նաթալի Աուադ Փոլադեան
(Բեյրութ)
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On February 28th, at 8:00 pm, Naregatsi Art Institute within the
framework of the special project “Studying Documentaries on the
Genocide” will host the screening of the film “The Armenian Genocide”
(“Le Génocide Arménien”) (2005).
The project aims to draw public attention to the need of the study of
the facts concerning the Armenian Genocide through documentary films.
The film is directed by French film director Lorence Jourdan, who
touched upon the analysis of the geopolitical situation of the preceding
years of the Armenian Genocide, with the aim of presenting the motives
for the Genocide.
In the film the Genocide witnesses tell about the deportations and
massacres, as well as it presents the important testimonies on Genocide
given by the US, French and German Ambassadors and Consuls, as well as
Turkish and foreign intelligentsia.
The film will be screened in Armenian.
A discussion will follow the screening.
Authors of the project: Gor Yedigaryan (Armenia), Nathalie Aouad
Poladian (Beirut)