«Հայոց թագուհիներ» ֆիլմի դիտում
«Էսպաս» կրթամշակութային կենտրոնի «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը «Հոդված 3» ակումբի հետ համատեղ մարտի 9-ին ժամը 18:30 կազմակերպում է «Հայոց թագուհիներ» ֆիլմի դիտում:
Կինոդիտմանը կհաջորդի քննարկում ֆիլմի ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:
Մուտքն ազատ է:
«Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը նպատակ ունի ստեղծել ընդհանուր շփման հարթակ սիրիահայ և տեղացի երիտասարդների համար: Ակումբի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել տարբեր հանդիպումներ, այդ թվում քննարկումներ, խաղեր, արշավներ, էքսկուրսիաներ և այլն: