Էրիխ Մարիա Ռեմարկի օր. ստեղծագործությունների քննարկում
«Էօնը» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ապրիլի 4-ին, ժամը 18:30 սիրով հրավիրում են բոլոր ընթերցասերներին մասնակցելու Էրիխ Մարիա Ռեմարկին և նրա ստեղծագործություններին նվիրված միջոցառում-քննարկմանը:
Էրիխ Մարիա Ռեմարկը գերմանացի ականավոր գրող է, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից։ Նրա լավագույն ստեղծագործություններից են «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) վեպերը և այլ երկեր։ Ռեմարկն առաջ է քաշել «կորուսյալ սերունդ» գրական հասկացությունը։
Միջոցառման ընթացքում միասին կքննարկենք Ռեմարկի ստեղծագործությունները, կանդրադառնանք գրողի անցած ուղուն և կենսագրության ինքնատիպ դրվագներին: Նշենք, որ երեկոյի ընթացքում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը կներկայացնի Ռեմարկի՝ բոլորովին վերջերս հայերեն թարգմանված «Երեք ընկեր» և «Հաղթական կամար» վեպերը:
Սիրով սպասում ենք բոլորիդ, որպեսզի միասին տեղափոխվենք Ռեմարկի յուրահատուկ աշխարհ:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: