Ազգագրության դասընթաց
Բոլոր այն մարդկանց, ում հետաքրքրում է հայ ժողովրդի ավանդույթը և ժառանգությունը, առաջարկում ենք մասնակցել «Հայ ժողովրդի կենցաղն ու ստեղծագործությունը» խորագրով դասախոսությունների և գործնական պարապմունքների երկամսյա շարքին: Այն կօգնի ավելի լավ ճանաչել սեփական արմատները, բացահայտել բազմաթիվ սովորույթների իմաստը, հաղորդակից լինել նախնիների դարավոր մշակույթին:
Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները բացահայտե՛ք մեզ հետ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու ազգագրության առաջիկա դասընթացին: Նախատեսվում է 16 հանդիպում (2 ամիս) հետևյալ թեմաներով.
• Հայկական պատկերագրություն
• Տոնածիսական համակարգ (2 հանդիպում)
• Ժողովրդական քրիստոնեություն
• Հավատալիքներ, առասպել (2 հանդիպում)
• Պատմական ժողովրդագրություն
• Արհեստներ
• Հայկական խոհանոց
• Սրբավայրեր, պաշտամունք (2 հանդիպում)
• Ավանդական տուն
• Ավանդական կենցաղ
• Ընտանեկան ծեսեր (2 հանդիպում)
• Հայ եկեղեցի
Հանդիպումների մի մասը կանցկացվեն բացօթյա մշակութային կոթողների հարևանությամբ՝ հայրենի բնության գրկում: Դասընթացի ունկնդիրները հնարավորություն կունենան մասնակցել ուխտագնացություններին և ծեսերին:
Հանդիպումների տևողությունը 2 ժամ՝ սուրճի և թեյի ընդմիջումով
Մասնակցության մեկ ամսվա (8 հանդիպում) արժեքը՝ 24.000 դրամ
Դասընթացի ավարտին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Նախնական հանդիպումը ապրիլի 26-ին է, որի ընթացքում կծանոթանաք մասնագետների հետ և կստանաք դասընթացի մասին ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Այս հանդիպման ժամանակ կորոշվեն նաև դասընթացի օրերն ու ժամերը (ըստ խմբի պահանջների):
Դասընթացը վարում են Յունգյան դպրոցի հոգեբան, ազգագրագետ, երաժիշտ, ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Սիմոնյանը և նույն ինստիտուտի գիտաշխատող, մշակութաբան Կարեն Հովհաննիսյանը