Խաղա՞նք «Կինոգետ»
Սիրելի' բարեկամներ,
Եթե դուք սիրում եք հայկական ֆիլմեր և վստահ եք, որ կարող եք գուշակել ֆիլմերը ըստ դրանցում հնչած հայտնի արտահայտությունների կամ երաժշտության, ըստ դերասանների կամ կերպարների, ուրեմն այս մրցույթը հենց Ձեզ համար է.
Մայիսի 18-ին, ժամը 14:30-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Կինոգետ» ինտելեկտուալ-ժամացային խաղի շնորհանդեսը (հեղինակ` Զավեն Հարոյան), որին կհաջորդի խաղ-մրցույթը:
Ի դեպ, մրցույթին կարող եք մասնակցել նախապես ձևավորված խմբերով կամ տեղում նոր խումբ կազմել:
Հասցե` Արամի 1