Բարեգործական համերգ
«Մանուկների Մոլորակ» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ հունիսի 4-ին ժամը 19:00-ին Երևանի Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դահլիճում տեղի է ունենալու բարեգործական համերգ ճանաչված արտիստների մասնակցությամբ, որտեղ կազմակերպվելու է նաև սահմանափակ կարողություններով երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք «Երեխաների ստեղծագործական ներուժը» թեմայով։
Ողջ հասույթն ուղղվելու է սահմանափակ կարողություններով երեխաների կարիքները հոգալուն։
Ձեր մասնակցությունը և մարդասիրական աջակցությունը մեզ համար շատ կարևոր է։
Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ: