Դավիթ Դանիելյանի Անհատական Ցուցահանդես
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Պարենի համաշխարհային ծրագիրը հետ համատեղ հրավիրում են ձեզ մասնակցելու գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի անհատական ցուցահանդեսին, որը նվիրված է մայիսի 21-ին նշվող ՄԱԿ-ի հիշարժան օրերից Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան: Այս օրն հնարավորություն է ընձեռում ներկայացնել մշակույթի բազմազանությունը, շեշտադրել այդ բազմազանության կարևորությունը որպես ներգրավման և դրական փոփոխության միջոց, ինչպես նաև՝ նպաստող հանգամանք փոխըմբռնման, սոցիալական, բնապահպանական և տնտեսական կայուն զարգացման համար:
Պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 21-ին ժամը 3-ին ՄԱԿ-ի գրասենյակում։
«Արվեստը ներդաշնակության ծնունդ է… Եվ այն չունի ճիշտ ու սխալ, քանի որ ստեղծողի հոգու, զգացածի ու ներաշխարհի յուրովի արտացոլումն է…», այսպես է երիտասարդ և տաղանդաշատ նկարիչը բնութագրում արվեստը: Դավիթ Դանիելյանը ծնվել է Կապանում 1992թ. արվեստագետի ընտանիքում: 2015թ. ավարտել է Գեղարվեստի ազգային ակադեմիան: 2004 – 2008թթ. մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հնդկաստանում, Լեհաստանում և Ղրղզստանում, որտեղ արժանացել է հատուկ մրցանակի: