Նոր սերնդի կրթություն. Քայլ 1
Նոր սերնդի կրթությունը բաց հարթակ է, որը նպատակ ունի նախաձեռնել ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև անհապաղ մշակել ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար։ Հարթակը ներառական է և կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն կհամախմբի անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից, և շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների առաջացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ մեկնարկում է հարթակի ձևավորումը 1-ին քայլի բաց միջոցառմամբ։
Միացեք մեզ մայիսի 26-ին՝ 12։00-ին հարթակի ներածական հանդիպմանը, որի արդյունքում ձևավորված՝ մասնակիցների խմբերը հաջորդ փուլերում կաշխատեն առանձին նախագծերի մշակման վրա։