Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում | Film Screening in NAI
Հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Վուդի Ալլենի «Հրաշքների անիվը» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է չորս հերոսների մասին, որոնց ճակատագրերը խաչվում են հանրահայտ զվարճանքների այգու՝ Նյու-Յորքի Կոնի Այլենդի գունեղ և բուռն կյանքի շուրջ. ատրակցիոնների և հրավառությունների ֆոնին՝ սեր, դավաճանություն, հոգու մայրամուտ:
Կինոնկարին հատուկ է Վուդի Ալլենի յուրօրինակ ձեռագիրը, իսկ հանրաճանաչ և տաղանդավոր դերասանների խաղը ֆիլմն ավելի հետաքրքրական է դարձնում:
Մուտքն ազատ է: