Համերգ ՆԱՄ-ում | Concert at NAI
Գեորգի Մինասյան - դուդուկ, շվի
Դավիթ Ավագյան - թառ
Մարիամ Միրզոյան - ուդ
Գրիգոր Դավթյան - հարվածային
Էկա Հորստկա - սոպրանո
Արտակ Ասատրյան - սոլո դուդուկ, գեղարվեստական ղեկավար
Հուլիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ծիրանի» անսամբլի համերգային երեկոն:
«Ծիրանի» անսամբլն անդրադարձ է կատարում հայկական երաժշտությանը՝ ներառելով հայ միջնադարյան, հոգևոր, ժողովրդական, գուսանական և կոմիտասյան արվեստը:
Կոմիտասի երգերը՝ «Քելեր- Ցոլեր», «Չեմ կրնա խաղալ»,«Անտունի», «Ծիրանի ծառ»,«Կալի երգ», մայր հողի տարբեր շերտերից քաղված գոհարներ են, որոնցից ամեն մեկը յուրովի պատմություն է հայ մարդու կենսակերպի, տառապանքի և սիրո մասին. հայ միջնադարյան տաղերը՝ «Ակնա պարերգերը», Սայաթ- Նովայի և Նաղաշ Հովնաթանի սիրո երգերը, նոր շունչ են ստացել Գրիգոր Առաքելյանի մշակումների և «Ծիրանի» անսամբլի մեկնաբանությամբ:
«Ծիրանի» անսամբլը ստեղծվել է 2012 թվականին: Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ էր ՝ դուդուկ, շվի , թառ, ուդ , դհոլ գործիքների կազմով, որտեղ դուդուկը հանդես է եկել որպես մենակատար, իսկ 2014թ.-ին խումբը համալրվել է երգիչներով:
Մուտքն ազատ է