Աննա Համբարյանի անհատական ցուցահանդեսը
Հուլիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Աննա Համբարյանի անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Մարդը և բնությունը» խորագիրը:
Միջոցառմանը ներկայացվելիք գեղանկարներն արտահայտում են նկարչի մտորումներն անցողիկի և հավերժի, մարդու, բնության և տիեզերքի կապի, ներդաշնակության մասին:
Աննա Համբարյանը սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում. 2004 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է:
2008 թվականին անհատական ցուցահանդեսով հանդես է եկել «Արտ Բրիջ»-ում:
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: